211652_close_icon
views-count855 դիտում article-date 16:37 03-06-2021

Մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ-ի տարածքում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021թ մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ-ի տարածքում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ։

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» տեղեկացնում է, որ մայիսի 31-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 8 կմ արևելք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Մասնավորապես, մայիսի 27-ին Իրանում՝ Մակու քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 28 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։ Մայիսի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 27 կմ հարավ-արևմուտք  գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Նմանատիպ նյութեր