211652_close_icon
views-count894 դիտում article-date 15:58 03-06-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 2-ին, ժամը 18.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 21.40-ին, Երևանի Մալականի այգու մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Հունիսի 2-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 18-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Ջանիբեկյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 16.50-ին, Երևանի Արցախի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Պարզվել է, որ Երևանի Արցախի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի 40-ամյա վարորդն է վրաերթի ենթարկել 18-ամյա քաղաքացուն։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 21.10-ին, Երևանի Գլինկայի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 01.30-ին, Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 08.40-ին, Երևանի Արցախի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 01.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121», «Նիսան» և կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 11.00-ին, Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 20.05-ին, Երևանի Գայի պողոտայում «ՎԱԶ-2172» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 11.50-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մրգանուշ-Կանաչուտ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 61-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր