211652_close_icon
views-count904 դիտում article-date 11:12 03-06-2021

Գործարքները համակենտրոնացում չեն համարվի...«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքը մայիսի 31-ից ուժի մեջ մտավ։ Կարելի է ասել, օրենքն ամբողջությամբ էլ շարադրվել է նոր խմբագրությամբ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսուհետ կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (ՄՊՀ)։ Մայիսի 31-ից ուժի մեջ է մտել նաեւ ՄՊՀ-ի աշխատակարգը, որով կարգավորվում են հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունների իրականացման ընթացակարգերը։ «ՀՀ»-ն փորձեց հասկանալ՝ այդ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, որոնք թույլ կտան տնտեսական մրցակցության պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնել։


Ըստ ՄՊՀ-ի իրավաբանական վարչության վարչական վարույթների եւ դատական ներկայացուցչության բաժնի պետ Հովհաննես Խաչատրյանի, ընդլայնվել են համակենտրոնացումների գնահատման լիազորությունները։ Եթե նախկին օրենսդրությամբ համակենտրոնացում չէին համարվում անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջեւ տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, ապա նոր փոփոխություններով դրանք համակենտրոնացում չեն համարվի միայն այն դեպքում, երբ դրա մասնակիցները օրենքով սահմանված կարգով կտեղեկացնեն Հանձնաժողովին իրենց անձանց խումբ լինելու եւ կնքվող գործարքի, կատարվող գործողության կամ վերակազմակերպման վերաբերյալ։ Հակառակ դեպքում դրանք կհամարվեն համակենտրոնացումներ եւ ենթակա կլինեն հայտարարագրման, սակայն պարզեցված կարգով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր