211652_close_icon
views-count4389 դիտում article-date 09:33 03-06-2021

7-ամյա հզոր Դավիթը և իր գերբնական ուժը

Հունիսի 1-ին Գյումրիում` Վարդանանց հրապարակում, 7-ամյա Դավիթը ցուցադրեց իր յուրահատուկ և արտասովոր ուժը։
 
Վարդանանց հրապարակում արտասովոր ունակություններով օժտված պատանիները զարմացրեցին շրջապատող մարդկանց։ Շիրակի մարզի, Արթիկի շրջանի Վարդաքար գյուղից 7-ամյա Դավիթ Սարգսյանը աջ ձեռքով 46 մետր տեղաշարժեց իրար ամրացված, թվով 2 հատ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները` 2906 կգ քաշով։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Փոքրիկը ցուցադրեց ևս մեկ հնարք։ Այս անգամ մեկ մատով կատարեց նույն վարժությունը` ետ-ետ գնալով, տեղաշարժելով 1453 կգ կշռող «Օպել» մակնիշի մեկ մեքենան` ընդհանուր 46 մետր։

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի տարածաշրջանի պատասխանատու ներկայացուցիչ Արմեն Բադեյանը։ Նա ողջունեց փոքրիկներին ցուցաբերած արդյունքի համար և շնորհավորեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Բադեյանը շնորհակալություն հայտնեց փոքրիկներին, ինչպես նաև նրանց ծնողներին` նման սերունդ դաստիարակելու համար։
 
Նշենք, որ ռեկորդը գրանցվեց ՀՀ «Դյուցազնագրքում»։
 
Մի փոքր պատմենք Դավիթի անցած ուղու մասին. ով է, որտեղից է եկել և ուր է գնում:

Լինելով ընդամենը 4 տարեկան,  Դավիթ Աշոտի Սարգսյանը (ծնվ. 04/02/2014թ.) արդեն կրկնակի ռեկորդակիր էր և հասցրել էր դառնալ Համաշխարհային ռեկորդակիր  և ստանալ համապատասխան հավաստագիր (CERIFICATE) 2018 թվականին:

4 տարեկան հասակում նա կարողացավ հրել 1230 կգ քաշով մեքենան 30 մետր։ 2018 թվականին մասնակցել է Հանրային հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագծին, ստացել վկայական և վաստակել Անհաղթ Դավիթ կոչումը։

Առաջին ձեռքբերումը եղել է 2018 թվականի ամռանը, երբ Դավիթը երկու ձեռքերով հրել է 1000 կգ քաշով Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենան 35 մետր: Այս նվաճումը գրանցվել է ՀՀ Դյուցազնագրքում: Հաջորդը 2018 թվականի հոկտեմբերին նոր, ավելի բարձր ցուցիշ գրանցեց, դառնալով կրկնակի ռեկորդակիր և երկրորդ անգամ գրանցվեց Դյուցազնագրքում: 1160 կգ + մեկ ուղևոր 70 կգ քաշով, դարձյալ հրեց այս անգամ արդեն 30 մետր:
        
Դավիթը նկարահանվել է Արթուր Ալեքսանյանին` Սպիտակ Արջին նվիրված ֆիլմում, մարմնավորելով գլխավոր հերոսի կերպարը փոքր հասակում։ Ի դեպ, Արթուրը նրան անվանում է «Новый Белый Медведь».
Հուսանք, իրականություն կդառնա:

Դեռ երկու տարեկան հասակից, հայրը, նախկին մարզիկ Աշոտ Սարգսյանը, երեխայի հետ տանը զբաղվել է և կոփել մարմինը, 3 տարեկանից արդեն հաճախել է մասնագիտացված մարզումների։ Երազում է դառնալ մեծ ըմբշամարտիկ, ոսկե մեդալներ բերել աշխարհից և Հայաստանի դրոշը բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում:
Երեխան շատ պատրաստված է, վճռական, տրամադրվող ու ոգևորվող։ Մեկ հանդիպումն Արթուրի հետ բավական էր, որ նա նոր ռեկորդ սահմանի;
 
Դավիթը ըմբշամարտում իրենից 5-6 տարի մեծ ըմբիշների հետ է մենամարտել և միշտ հաղթանակներ գրանցել:

Մարզիչները՝ Խորեն Սուքիասյանը և Արմեն Մովսիսյանը ջանք ու եռանդ չեն խնայում Դավիթին մարզելու և ապագա չեմպիոն պատրաստելու համար: Ուրախանում և հպարտանում են նրա ամեն մի ձեռքբերումով ու հաղթանակով: Վստահ են՝ Դավիթը ժամանակին կդառնա «օլիմպիական չեմպիոն»:

Դավիթին մինչ այս հաղթանակների է մղել իր տատիկը` Մարինե Սարգսյանը, ում շնորհակալություն դեռ կհասցնի հայտնել ապագա օլիմպիական չեմպիոնը
                        
Դավիթի մասին բազմաթիվ արձագանքներ են եղել տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում:

Արմինե Վարդանյան
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր