211652_close_icon
views-count7503 դիտում article-date 21:57 02-06-2021

19-ամյա մոտոարշավորդը Իտալիայում Գրան-Պրիի մրցումներում զոհվել է սարսափելի վթարից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շվեյցարացի մոտոարշավորդ Ջեյսոն Դյուպասքյեն 19 տարեկան հասակում զոհվել է Իտալիայում՝ Մուջելլայում ընթացող խճուղային-օղակաձև մրցումների աշխարհի առաջնության որակավորման փուլում:
 
Մրցումների ժամանակ Դյուպասքյեն ընկել է մոտոցիկլից, իսկ ետևից սուրացող մրցակիցներից երկուսն անցել են նրա վրայով:
 
Տուժածին ուղղաթիռով տեղափոխել են Ֆլորենցիայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է:
 
Դյուպասքյեն PrustelGP թիմից էր և առաջնությունում երկրորդ մրցաշրջանն էր անցկացնում: Հինգ փուլից հետո նա անհատական հաշվարկում 27 միավորով 12-րդ տեղում էր:
 
Մուջելլայի ողբերգությունն առաջինն էր աշխարհի առաջնության խճուղային-օղակաձև մրցուղիներում՝ 2016 թվականից ի վեր, երբ Բարսելոնայում մարզումների ժամանակ զոհվել էր իսպանացի արշավորդ Լուիս Սալոմը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր