211652_close_icon
views-count1637 դիտում article-date 20:29 02-06-2021

ՈւԵՖԱ-ն չի բացառել, որ «Ռեալին», «Բարսելոնային» և «Յուվենտուսին» կհեռացնեն Չեմպիոնների լիգայից

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսն անդրադարձել է «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» հետ կապված իրավիճակին՝ Սուպերլիգայում նրանց մասնակցության հարցով:
 
«Չեմ բացառում, որ նրանց կարող են հեռացնել Չեմպիոնների լիգայից: Եթե ակումբը չի հետևում կանոններին, նրան կարող են հեռացնել: Կախված է նրանցից: Արժե ընդգծել, որ բոլոր ակումբներն են համաձայնվել կանոններին:
 
Ես մի բան էլ եմ ցանկանում պարզաբանել, քանի որ որոշ փաստեր սխալ էին մեկնաբանվել: Այն, ինչ տեղի կունենա, չի լինելու անձնական որոշում և որևէ կապ չունի ՈւԵՖԱ-ի նախագահի կամ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հետ:
 
ՈւԵՖԱ-ն լիազորությունների հստակ տարանջատում ունի՝ գործադիր և դատական իշխանության միջև: Ոչ նախագահը, ոչ՝ ես, չենք կարող ազդել դատական մարմինների աշխատանքի վրա: Անկախ դատական մարմինները կայացնում են անկախ որոշումներ. այդպես էլ պետք է լինի:
 
Այդ երեք ակումբները աշխարհում լավագույններից են, ինչո՞ւ մենք պետք է սպասենք, որ նրանք չպիտի մրցակցեն: ՈւԵՖԱ-ի համար բոլոր ակումբներն էլ հավասար են, պաշտպանվում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ հարգանքը, մարզական ձեռքբերումները:
 
Եթե նրանք խախտել են կանոնները, ապա պետք է բախվեն հետևանքների, որոնք կորոշեն անկախ մարմինները», ասել է Թեոդորիդիսը:

Նմանատիպ նյութեր