211652_close_icon
views-count76028 դիտում article-date 19:40 02-06-2021

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Niva-ն ու 06-ը. ՀՀ ՊՆ պայմանագրային 2 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը ժամեր անց մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ հունիսի 2-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 10:10-ի սահմաններում Ավշար գյուղի Մ. Խորենացի և Գրիգորի փողոցների խաչմերուկում բախվել են  Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Բորիս Բադալյանի վարած ВАЗ  2106 մակնիշի և 66-ամյա Սոս Խաչատրյանի վարած ВАЗ  2121 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Խաչատրյանը, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Պետիկ Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլ Niva-ն  դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակն ու խողովակի հենասյունը և մասամբ հայտնվել բնակչի տան բակում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի հետաքննիչ  Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  հիվանդանոց տեղափոխվածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:

****
20:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխվածներից Բ. Բադալյանը, գիտակցության  չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Ա. Գաբրիելյան որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փախանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն  Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր