211652_close_icon
views-count1293 դիտում article-date 16:24 02-06-2021

Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարները կարող են հանդիպել G7-ի գագաթնաժողովում

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարող են համատեղ բանակցություններ անցկացնել Յոթի խմբի(G7)՝ Մեծ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 2-ին այդ մասին հայտնել Է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Թերթի տվյալներով՝ հանդիպման անցկացման նախաձեռնությունը հնչեցվել Է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Նշվում Է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կարող են քննարկել, մասնավորապես, համագործակցությունը ԿԺԴՀ-ի հիմնախնդրի մոտեցման մշակման հարցում: Ըստ որում երեք երկրնեի ղեկավարների այդ հանդիպումը կդառնա առաջինը 2017 թվականի սեպտեմբերից ի վեր, ընդգծումԷ հրատարակությունը:

Մայիսի 5-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին, նրա հարավկորեացի պաշտոնակից Չոն Իյ Յոնը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Լոնդոնում կայացած բանակցություններում հավաստել են ԿԺԴՀ-ի միջուկազերծման՝ երեք երկրների ձգտումը: Մեծ Բրիտանիան մտադիր Է ավանդական ձեւաչափով G7-ի գագաթնաժողվն անցկացնել հունիսի 11-ից մինչեւ 13-ը Քարբիս Բեյ առողջարանային քաղաքում՝ Քոռնուոլի թերակղզու ատլանտյան ափին: Բացի Յոթի խմբի երկրների ղեկավարներից, դրան կմասնակցեն Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը, Եվրահանձնաժոովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ այս տարի հատուկ հրավիրված՝ Ավստրալիայի, Հարավային Կորեայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարներն, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր