211652_close_icon
views-count2166 դիտում article-date 13:35 02-06-2021

Ադրբեջանն անտեսում է կոչերը. Բաքվում սկսվել է հայ ռազմագերիների դատական ֆարսը

Այսօր Բաքվում սկսվել է դատական ֆարսը հայ ռազմագերիների նկատմամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատում են ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանին եւ Ալյոշա Խոսրովյանին։ Երկուսն էլ ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներ են, նրանց ներկայացվել են անհեթեթ մեղադրանքներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ պատրաստվում են մի ամբողջ շարք ռազմագերիների (14 մարդ) դատավարություններ՝ նման մեղադրանքներով։ Այսպիսով, Ադրբեջանը լկտիաբար անտեսում է միջազգային հանրության՝ գերիներին անհապաղ ազատ արձակելու բոլոր կոչերը։ Ադրբեջանի գործողությունները խախտում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բոլոր գերիների փոխանակման մասով։

Նմանատիպ նյութեր