211652_close_icon
views-count3907 դիտում article-date 20:45 31-05-2021

Հատակին, տոպրակների մեջ կապկպված մարմինները մեր հերոս տղերքն են. հպա՞րտ ես, վիժվա՛ծք. Միքայել Մինասյան

Հատակին, տոպրակների մեջ կապկպված մարմինները մեր հերոս տղերքն են. նախ թշնամու, ապա ձեր լռության ու մեր չլսված գոռոցի զոհերը, մեր ազգային խայտառակության ապացույցը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պոլիէթիլենային տոպրակների մեջ հարյուրավոր զինվորների մարմիններ պահվելուն։

«Հատակին, տոպրակների մեջ կապկպված մարմինները մեր հերոս տղերքն են. նախ թշնամու, ապա ձեր լռության ու մեր չլսված գոռոցի զոհերը, մեր ազգային խայտառակության ապացույցը: Այս տեսարանը տեսնելուց հետո էլ ո՞վ կուզենա կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Պատերազմի չորրորդ օրվանից Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են զոհերի թիվը թաքցնելով: Անձամբ զբաղվել են դիակները թաքցնելով:

Առաջին օրվանից բոլորն իմացել են, գրվել է ամենուր, գոռացել ենք ամբողջ կոկորդով, բայց ձեւացնում էին, թե չի կարող պատահել: Իսկ ծնողները լռում  ու  լռեցնում էին մեզ՝ հայտարարելով, թե իրենք ապաքաղաքական են:

Բռնաբարված արժանապատվություն, արնահոսող ժողովուրդ ու անտեր պետություն, որտեղ նույնիսկ հերոսերն են անտեր:

Հպա՞րտ ես, վիժվա՛ծք»,- գրել է Մինասյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր