211652_close_icon
views-count1188 դիտում article-date 16:58 31-05-2021

Խաչատրյանի անվան մրցույթի պատվավոր հյուրերից է Էլիեթ և Հերբերտ ֆոն Կարայան ինստիտուտի ղեկավարը

 
Հունիսի 6-ին մեկնարկելիք Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի պատվավոր հյուրերից է լինելուԷլիեթ և Հերբերտ ֆոն Կարայան ինստիտուտի կառավարման տնօրեն Մաթիաս Ռոյդերը։Վերջինս հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող երաժշտական այս խոշորամասշտաբ իրադարձությամբ։

Տեղեկացնենք, որ աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի և նրա կնոջ անունը կրող ինստիտուտի առաքելությունն է զարգացնել, տարածել դասական երաժշտությունը։ Ինստիտուտն իրականացնում է նաև մի շարք նորարարական ծրագրեր։ Կարայան ինստիտուտի նպատակներից մեկը երաժշտական ​​տեխնոլոգիայի ոլորտում նորարարական նախաձեռնությունների ներկայացումն ու աջակցությունն է:

Խաչատրյանի անվան մրցույթի կազմակերպիչ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը նշում է, որ խոշորագույն այս երաժշտական հաստատության հետաքրքրությունը հայաստանյան մրցույթի նկատմամբ մեծ պատիվ է և վկայում է աշխարհում խաչատրյանական մրցույթի բարձր հեղինակության մասին։ Մարտին Թովմասյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, որոնք 17 տարիների ընթացքում աջակցել են հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող մրցույթի կայացմանն ու զարգացմանը, մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Նաև նրանց օգնությամբ է, որ Խաչատրյանի անվան մրցույթն այսօր մեծ ճանաչում և հեղինակություն է վայելում համաշխարհային երաժշտական ասպարեզում։

Հիշեցնենք, որ այս տարի Խաչատրյանի անվան մրցույթը կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ։ Մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող դիրիժորներ։ Մրցույթի հաղթողի համար պայքարը լինելու է թեժ, քանի որ մասնակցության հայտ են ներկայացրել արդեն կայացած և մեծ փորձ ունեցող երիտասարդ դիրիժորներ։
 
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
 
 

Նմանատիպ նյութեր