211652_close_icon
views-count1223 դիտում article-date 12:52 31-05-2021

Ստեփանակերտում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ միջոցառում կկազմակերպվի

Վաղը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, Ստեփանակերտի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կկազմակերպվի համերգային ծրագիր:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Ստեփանակերտի Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության բաժնից՝ հավելելով, որ ծրագիրը ներառելու է ժամանցային խաղեր,նկարչություն ասֆալտի վրա, մանկական կատարումներ:

Համերգի ընթացքում Արցախի փոքրիկները իրենց հայրենիքում խաղաղ ապրելու կոչ-հորդորով դիմելու են ՄԱԿ-ին: Միջոցառման վերջում բոլոր երեխաները ստանալու են նվերներ:

Նմանատիպ նյութեր