211652_close_icon
views-count18783 դիտում article-date 21:27 30-05-2021

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail-ի  վարորդը Արցախի Հանրապետության ուժային կառույցներից մեկի գեներալ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքi պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ, հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են երեկ՝ մայիսի 29-ին, Երևանում՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail-ի վարորդի և Opel Zafira-ի վարորդի ինքնությունը:
.
Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Opel-ը վարել Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Հակոբ Օհանյանը, իսկ Nissan X-Trail--ը՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ, 58-ամյա Կարեն Բարսեղյանը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս Արցախի Հանրապետության ուժային կառույցներից մեկի գեներալ-մայոր է, իսկ Opel-ի վարորդ Հ. Օհանյանը աշխատում է «ԷԿՈ ՎԻԼ» ՍՊԸ-ում:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 20:30-ի սահմաններում, Ազատության պողոտա - Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել էին Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության էին հասել «Էլիտ» ավտոլվացման կետի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
 
Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
 
Բախման հետևանքով Nissan-ը առաջ էր ընթացել, կոտրել «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղադրված բազալտե սալիկներն ու երկու էլեկտրական սյուներ:
 
Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի հրամանատար Արշակ Սաիյանն ու 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը:
 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր