211652_close_icon
views-count1983 դիտում article-date 13:12 30-05-2021

ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով կա 7 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Թենեսի նահանգում Cessna C501 մասնավոր ինքնաթիռի  կործանման հետևանքով կա  7 զոհ:  Այս մասին հայտնում է  RBC-Ն:

Աղբյուրի տեղեկություններով՝  Ռաթերֆորդ շրջանի ղեկավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Ինքնաթիռում եղել է 7 մարդ, նրանք բոլորը մահացել են»։

Նշվում է, որ ինքնաթիռը մեկնում էր Ֆլորիդա, սակայն ընկել է թռիչքից անմիջապես հետո Նեշվիլ քաղաքի մերձակայքում գտնվող Պերսի Պրեստ լիճը։

Ավիավթարի պատճառները պարզվում են։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր