211652_close_icon
views-count5587 դիտում article-date 21:08 29-05-2021

Քոչարյանն ասաց՝ որն է լինելու իրենց N1 անելիքը հաղթելու դեպքում. Ameniasputnik.am

նտրոթյուններում հաղթելու դեպքում առաջին գործը լինելու է զինված ուժերի մարտունակության վերականգնումը։ Այս մասին այսօր` մայիսի 29–ին կազմակերպված հատուկ հավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Ameniasputnik.am-ը:

«Ոչ միայն արժանապատիվ պատերազմ, այլ արժանապատիվ խաղաղություն ունենալու համար մեզ պետք է ուժեղ բանակ։ Պարտությունը ծանր հարված է, և մենք պետք է օգնենք մեր ժողովրդին հաղթել այն բարդույթը, որ ձևավորվել է դրանից հետո», - ասաց նա։
Նա նշեց, որ դաշնակից երկրների հետ նոր օրակարգով է պետք աշխատել։

«Պետք է նոր գաղափարներ առաջարկել. չի կարելի հին մտքերով շարժվել։ Խոսքն առաջին հերթին գնում է Ռուսաստանի մասին։ Մենք նաև կվերականգնենք մեր դիրքերը միջազգային կազմակերպություններում։ Ես ունեմ խորը համոզմունք, որ մենք ի իվճակի ենք շատ արագ այնպիսի լուծումներ տալ, որ մեր երկիրն այսպիսի իրավիճակներում երբեք չհայտնվի», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքի հաղթանակի դեպքում ԱԱԾ-ն կրկին կզբաղվի լուրջ գործերով, ոչ թե ՀԴՄ կտրոններ կամ սատանա փնտրելով։

Նմանատիպ նյութեր