211652_close_icon
views-count9716 դիտում article-date 18:09 29-05-2021

Որ թշնամին Չայզամի լճի մոտ երկու վերակարգ է դրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որի վերաբերյալ գրել է.
 
«Տանձավերի անտառն ու Չայզամի լիճն է, որը գոյանում է Որոտանի վտակներից մեկով՝ Քաշունի գետով։ Քաշունի գետը սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2080 մ բարձրությունից։ Այ Գաբին հենց այդ գետակն էր անցնում։ Չայզամի լիճը նաև Դավիթ Բեկի ջրամբար են անվանում։
 
Այս լիճը Սյունիքի Դավիթ Բեկի, Խոտանան Տանձավերի համար ունի կարևոր ոռոգման նշանակություն։ Նրա ընդհանուր ծավալը 3,2 մլն խմ: Այս վայրը Սյունյաց աշխարհի հրաշքներից մեկն է։ Լճին մոտ բնակավայրերից է Նոր Առաջաձոր համայնքը, որտեղ ապրում են նաև արցախից վերաբնակեցվածները։
 
Մի քանի ամիս առաջ ադրբեջանցիները Արցախի կողմից մտել էին ու Նոր Առաջաձոր տանող ճանապարհին դիտակետեր , երկու վերակարգ էին դրել։ Խատանան-Տանձավերի անտառները ռեկռեացոն նշանակություն ունեն։
 
Իսկ մոտակայքում կան հնագիտական, պատմական նշանակություն ունեցող բնակատեղիներ․ կա մ․ թ․ ա․ 2- 1 հազարամյակի ամրոցի ավերակներ Դամբարանադաշտ, վաղ միջնադարի և միջնադարի եկեղեցիներ, գյուղատեղի։ Կա նաև Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված։ Այն տեղադրվել է 1970 թվականին Այստեղից դեպի սարալանջ երկու կմ վրա գտնվում է նաև 16-18 դդ Մաճ գյուղատեղին։ Գյուղն ունի սուրբ Ստեփանոս եկեղեցի (15-րդ դարի), շրջակայքում՝ Միջնադաշտ և Մաճ կոչվող հին գյուղատեղիյում պահպանվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրեր և դամբարան-քարայրեր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր