211652_close_icon
views-count59634 դիտում article-date 23:40 28-05-2021

Խոշոր ավտովթար Լուսակերտի զորամասի հարևանությամբ. բախվել են Toyota Alphard-ն ու Toyota Land Cruiser-ը. վերջինս կողաշրջվել է. վարորդներից մեկը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Լուսակերտ գյուղի վարչական տարածքում՝ Լուսակերտի զորամասի հարևանութամբ, բախվել են նույն գյուղի բնակիչ, 40-ամյա  Գարիկ Խաչատրյանի վարած  Toyota Land Cruiser  մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ալիկ Դադիկյյանի վարած  Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Toyota Land Cruiser-ը  կողաշրջվել է: 

Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր