211652_close_icon
views-count2327 դիտում article-date 23:08 28-05-2021

ՈւԵՖԱ-ն որոշել է չեղարկել եվրագավաթներում՝ դրսում խփած գոլի առավելության կանոնը

ՈւԵՖԱ-ն կարող է ամբողջությամբ չեղարկել դրսում խփած գոլի կանոնը:
 
Այսօր այդ հարցը քննարկվել է ՈւԵՖԱ-ի՝ ակումբային մրցաշարերի կոմիտեի նիստում: Կոմիտեի անդամները որոշել են չեղարկել դրսում խփած գոլի կանոնը: Այժմ անհրաժեշտ է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հավանությունը:
 
Դրսում խփած գոլի կանոնը գործում է 56 տարի: Համաձայն դրա՝ եվրագավաթներում երկխաղյա մրցամարտում հավասար հաշվի դեպքում հաջորդ փուլ է դուրս գալիս այն թիմը, որը արտագնա խաղում ավելի շատ գոլ է խփել:

Նմանատիպ նյութեր