ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն երեկ հանդիպում է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ստացել Վեհափառի հայրապետական օրհնությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ահագնացող սահմանային միջադեպերին։ Ազգի հոգեւոր միասնության ամրապնդման հարցում, որպես ազգային բացառիկ նշանակության անվտանգային խնդիր, կարեւորվել է Հայոց Եկեղեցու ջանքերի շարունակական գործադրումը։