211652_close_icon
views-count25328 դիտում article-date 20:45 28-05-2021

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում բացվեց մայոր Խորեն Ալեքսանյանի անվան ռազմագիտության դասասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Այսօր՝ մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության տոնի օրը, Տավուշի մարզի Ոսկեվանի միջնակարգ դպրոցում մեծ հանդիսավորությամբ բացվեց 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած, դպրոցի շրջանավարտ, մայոր Խորեն Հրանտի Ալեքսանյանի անունը կրող ռազմագիտության դասասենյակ:

Մայոր Խ.Ալեքսանյանը ծնվել է 1985 թվականին: 2007 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը:

Ծառայությունը պատվով ու բարեխղճությամբ կատարել է ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում, ձեռք բերելով բանիմաց ու վստահելի հրամանատարի համբավ:

Հայրենիքի կանչով մեկնելով ռազմաճակատ, Խորեն Ալեքսանյանը զոհվում է հերոսի մահով 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝  Որոտանի մարտերում:

Միջոցառմանը ներկա էին հանրապետության տարբեր վայրերում բնակվող ոսկեվանցիներ, ազատամարտիկներ, մայոր Ալեքսանյանի զինակից ընկերները, հյուրեր:

Դպրոցի աշակերտների տպավորիչ ելույթներից հետո իրենց սրտի խոսքն ասացին Ոսկեվանի վարչական ղեկավար Վ. Ղազինյանը, Արդարադատության գեներալ մայոր Տ. Սարգսյանը, բժշկուհի Հ. Ղազինյանը, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հ. Ղազարյանը, ազատամարտիկ Ա. Գրիգորյանը, նախկին զինվորական Ս. Ալեքսանյանը, վաստակաշատ ուսուցչուհի Ա. Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Միջոցառման ավարտին հյուրերը այցելեցին գյուղի գերեզմանատուն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին մայոր Խորեն Ալեքսանյանի և սահմանապահ գյուղի ինքնապաշտպանության համար զոհված ոսկեվանցիների հիշատակին:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր