211652_close_icon
views-count1617 դիտում article-date 20:12 28-05-2021

Պեպ Գվարդիոլա. Անկախ Չեմպիոնների լիգայի եզրափակչի արդյունքից, ես կմնամ «Ման Սիթիիում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Չելսիի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի հեռանալու ակումբից:
 
«Ես մնում եմ «Մանչեսթեր Սիթիում»: Վստահ եմ դրանում՝ անկախ նրանից, թե ինչ կլինի վաղը:
 
Եզրափակիչում պարտությունը կամ հաղթանակը չեն ազդի իմ ապագայի վրա», ասել է Գվարդիոլան:
 
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը կկայանա վաղը՝ մայիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր