211652_close_icon
views-count1570 դիտում article-date 19:45 28-05-2021

Յուվենտուսը» նորից վերադարձրեց Ալեգրիին՝ հեռացնելով Պիրլոյին

«Յուվետուսը» հայտարարեց Մասիմիլիանո Ալեգրիին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: 53-ամյա մասնագետի պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով:
 
Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել էր 2014-2019 թվականներին՝ թիմի հետ նվաճելով 11 տիտղոս, այդ թվում՝ չեմպիոնական 5 տիտղոս: Երկու անգամ նրա ղեկավարությամբ թիմը հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ զիջել էր «Բարսելոնային» և «Ռեալին»:
 
Ավելի վաղ «Յուվենտուսը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Անդրեա Պիրլոյին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր