211652_close_icon
views-count1126 դիտում article-date 15:28 28-05-2021

Հուսով եմ՝ գալիք տարիները խաղաղություն կբերեն բոլորին. ՄԹ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ:

«Թվիթեր»-ի էջում նա գրել է. «Լավագույն մաղթանքներս հայ ժողովրդին՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ։ Հուսով եմ՝ գալիք տարիներն առողջություն, երջանկություն և խաղաղություն կբերեն բոլորին»։

Գալագերը նաև այցելել է Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Նմանատիպ նյութեր