211652_close_icon
views-count1403 դիտում article-date 10:27 28-05-2021

Սահմանազատումը և սահմանանշումը վատ բան չեն, բայց դրանք խաղաղ ընթացք են ենթադրում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս օրերին անընդհատ խոսվում է հայ-ադրբեջանական սահմանի որոշման, զատման մասին, ավելի ստույգ եւ մասնագիտական ձեւակերպմամբ՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի: Ընդհանրապես այս գործընթացը միջազգայնորեն կարգավորված է եւ դրանից առաջ պետք է բացառվեն ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը: Այսինքն՝ դելիմիտացիան եւ դեմարկացիան վատ բան չեն, բայց դրանք խաղաղ ընթացք են ենթադրում, իսկ Ադրբեջանը օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում մեր նկատմամբ... 

Մասնագետները բացատրում են, որ դելիմիտացիան սահմանազատման համար անհրաժեշտ նախնական գրասենյակային աշխատանքն է, որի ժամանակ որոշվում են քարտեզները, մեթոդները եւն: Սրան արդեն հաջորդում է դեմարկացիան՝ երբ սահմանը դաշտում տեղանքով ամրացվում է: Եվ այս ամբողջ գործընթացը տարիների աշխատանք է: Եվ մեկ մասնագետի կամ մեկ գերատեսչության աշխատանք չէ:

«ՀՀ»-ի հետ զրույցում նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակից, ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ, այժմ՝ ԷԼՄԱ  քարտեզագրման նախագծի հեղինակ, տ.գ.թ. Շահեն Շահինյանն ընդգծում է, որ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան «միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ» հարեւան պետությունների սահմանագծի որոշումն են համապատասխան քարտեզի եւ սահմանագծի անցկացումը երկրի մակերեւույթի վրա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր