211652_close_icon
views-count1579 դիտում article-date 09:01 28-05-2021

Ժողովրդի կողմից սիրված լինելու մասին հիշատակող իշխանությունները տոնական միջոցառումները փակ են անում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մշտապես թափանցիկության եւ ժողովրդի կողմից սիրված լինելու մասին հիշատակող իշխանությունները որոշել են այսօր կայանալիք առաջին հանրապետության եւ Բաշ Ապարանի հերոսամարտերին նվիրված միջոցառումներն անցկացնել փակ ձեւաչափով։

Եվ հենց այդ նպատակով այսօր 8։00-ից մինչ 11։00-ն փակ են լինելու դեպի Սարդարապատ տանող ճանապարհները. անգամ չի նախատեսվում լրագրողների մուտքը։ Սակայն նկատենք՝ անգամ նախկինների ժամանակ լրագրողների մուտքը երբեք փակ չի եղել, անգամ հասարակ քաղաքացիները հաճախ կարողանում էին գալ եւ կանգնել պաշտոնյաների կողքին։

Իսկ հիմա Փաշինյանի իշխանությունը, որ, իբր, ժողովրդականություն է վայելում, փակ է պահում միջոցառումը անգամ լրագրողների համար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր