211652_close_icon
views-count4580 դիտում article-date 23:12 27-05-2021

Ռուսաստանում ֆուտբոլի հանդիպման ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի երիտասարդական առաջնության «Ահմատ» - «Լոկոմոտիվ» հանդիպման ժամանակ (1:5) զանգվածային ծեծկռտուք է գրանցվել:
 
Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ մրցավարը դաշտի տերերից պահանջել է նորից խաղարկել գնդակը դաշտի կենտրոնում: «Ահմատի» ֆուտբոլիստը հայհոյել է և գնդակը նետել եզրագիծ, որից հետո կարմիր քարտ է ստացել: Հեռանալիս այդ ֆուտբոլիստը մոտեցել է մրցավարին և հրել նրան:
 
Արդյունքում երկու թիմերի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել:
 
Միջադեպի առթիվ «Լոկոմոտիվը» պահանջել է հետաքննություն սկսել և խիստ պատժի ենթարկել Գրոզնիի թիմին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր