211652_close_icon
views-count9420 դիտում article-date 22:22 27-05-2021

ԶՈւ եմ ստեղծել, որոնք ազատագրել են Ղարաբաղը, երկիր պաշտպանել, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ՝ հատկապես ՊՆ-ն»: 

168.am-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ին և այսօր հայտնի դարձած տեղեկությանը, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Գեներալ Տեր-Գրիգորյանցը նշեց. «Այս ի՞նչ է եղել մեր զորքի հետ, սա ի՞նչ է… սա վրդովեցնող է: Ինչո՞ւ են ընդհանրապես ադրբեջանցիների մուտք թույլ տալիս մեր տարածք, սա խախտում է, չէ՞, բանակն է պատասխանատու երկրի անվտանգության համար, որտե՞ղ է ՊՆ-ն, ինչպե՞ս են նրանք պաշտպանությունը կազմակերպել, ինչպե՞ս են սահմանը պահում: Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ես վրդովված եմ, ամոթալի է, ամոթալի»:

Նրա խոսքով՝ նման իրավիճակ է, որովհետև սխալ են պայմանավորվել, սխալ են կազմակերպել, սխալ են հստակեցրել սահմանը, իսկ Ալիևը լկտի է, նրան որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկում, նրան ռազմական տրիբունալը պետք է դատի, սակայն նման բան տեղի չի ունենա, «նա իրեն լկտի է դրսևորում, ծաղրում է հայերին, ծաղրում է Հայաստանը, նա իրեն պահում է փողոցային խուլիգանի նման հեռուստացույցով բռունցքով գոռում է «Փաշինյա՜ն», և մարսում է»»:

Իսկ հայկական կողմը, Տեր-Գրիգորյանցի տպավորությամբ, որևէ միջոց չի ձեռնարկում, հայ զինվորները չեն պատերազմում, կանգնած են, իսկ ադրբեջանցիները մտել, գերեվարել են մեր զինվորին:

«Ինչպե՞ս է ստացվել: Ի՞նչ զինվորներ են նրանք: Ես բանակ եմ ստեղծել, Զինված ուժեր, որոնք հաղթել են, ազատագրել Ղարաբաղը, երկիր են պաշտպանել 30 տարի, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը, չգիտեմ, թե ինչ են արել, իշխանության են եկել սրիկա մարդիկ, անկառավարելի, անկազմակերպ, չնվիրված․․․ այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում: Ի՞նչ եք անում, ես վրդովված եմ»,- ասաց գեներալը:

Նա զարմանում է նաև, թե ինչպես է ղեկավարում Պաշտպանության նախարարը, հրամանատարությունը, ղեկավարությունը, ինչպե՞ս են նրանք պաշտպանություն, պահպանություն կազմակերպում:

 Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր