211652_close_icon
views-count1798 դիտում article-date 19:32 27-05-2021

Զինեդին Զիդանը հեռացավ «Ռեալից»

Զինեդին Զիդանը հեռացավ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից:
 
Մադրիդյան ակումբը հայտարարեց ֆրանսիացի մասնագետի հետ համագործակցության դադարեցման մասին՝ վերջինիս նախաձեռնությամբ:
 
Մեկ տարվա ընդմիջումից հետո 2019-ին վերադառնալով «Ռեալ», Զիդանը թիմի հետ Նվաճեց Լա Լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը: Այս մրցաշրջանում «Ռեալը» հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, իսկ Իսպանիայի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը:
 
Զիդանը «Ռեալի» մարզիչն էր նաև 2016-2018 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգան, Իսպանիայի առաջնությունը, երկրի Սուպերգավաթը, երկուական անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը:

Նմանատիպ նյութեր