211652_close_icon
views-count1227 դիտում article-date 23:24 27-05-2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանին է ներկայացրել 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Մայիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
 
Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմումներ, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական ապահովության, առողջության պահպանման, պատշաճ վարչարարության, արդար դատաքննության, աշխատանքային և մի շարք այլ իրավունքների և ազատությունների։ Գեղամ Ստեփանյանը ըստ ոլորտների անդրադարձել է  արձանագրված խնդիրներին` ամփոփ ներկայացնելով դրանց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։
 
Իր ելույթում Պաշտպանը ներկայացրել է նաև 2020 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված փաստահավաք առաքելության արդյունքները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցությունը։
 
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր