211652_close_icon
views-count40685 դիտում article-date 17:38 27-05-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Lexus GX-ով վթարի է ենթարկվել «Վեդու ԲՈՒԱՏ»-ի տնօրենը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 339-րդ կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 34-ամյա Սոֆյա Մելքումյանի վարած Toyota Vitz և Արարատ գյուղի բնակիչ, 62-ամյա  Մանվել Մանուկյանի վարած Lexus GX մակիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ նրա ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 19-ամյա Անուշ Ս.-ն, 50-ամյա Գոհար Սողոմոնյանն ու  70-ամյա Նաիրա Սողոմոնյանն ու  ևս մեկ հոգի, ում տվյալները պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև  ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Մ. Մանուկյանն աշխատում է  «Վեդու ԲՈՒԱՏ»-ի տնօրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր