211652_close_icon
views-count4334 դիտում article-date 14:15 27-05-2021

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:

«Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր