211652_close_icon
views-count8702 դիտում article-date 10:54 27-05-2021

ՊՆ-ն հայտնել է գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից:

ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է.

«Ի հավելումն նախորդ հաղորդագրության հայտնում ենք, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ

Ա. Ն. Աբգարյանը

Ի. Ա. Սարգսյանը

Վ. Վ. Սարգսյանը

Բ. Ս. Օհանյանը

Ա. Գ. Բուդոյանը

Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝  ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները  գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Նմանատիպ նյութեր