211652_close_icon
views-count1888 դիտում article-date 10:14 27-05-2021

Կոտայքի մարզպետը կազատվի զբաղեցրած պաշտոնից. նրան կփոխարի Ահարոն Սահակյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Մեսրոպյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը:

Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-ին:

Մեսրոպյանը օրեր առաջ ՀԺ-ի հետ զրույցում իր ազատման մասին շրջանառվող լուրերին ի պատասխան՝ նշեց, որ ինքն այս պահին լիարժեք իրականացնում է Կոտայքի մարզպետի լիազորությունները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր