211652_close_icon
views-count40670 դիտում article-date 00:15 27-05-2021

Երևանում թալանել են «Արարատ գինու և կոնյակի գործարան»-ի տնօրենի Lexus-ն ու «Նելլի Դենտ» ՓԲԸ փոխտնօրենի Toyota-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  մայիսի 23-ին անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 30-ամյա Վահե Վանթյանը  և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 02:00-ից մինչև  14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք  Չարենցի փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված,  իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի համարանիշները գողացել են:

 Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը,  սակայն Վ. Վանթյանը հրաժարվել է ահազանգ տալուց հետո հաղորդում տալ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Վ. Վանթյանը ոստիկաններին հայտնել է, որ նա աշխատում է «Նելլի Դենտ» ՓԲԸ- ում՝ որպես փոխտնօրեն:

Նույն օրը՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի  բաժին է դիմել Երևանի բնակիչ, 64-ամյա Արմեն Սարգսյանը և հայտնել, որ մայիսի 22-ի ժամը 15:00-ից մինչև մայիսի 23-ի ժամը  08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության վայրի՝ Ազատության պողոտայում կայանված,  իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:

 Ահազանգով ժամանել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի  բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ա. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Արարատ գինու և կոնյակի գործարան»-ում՝  որպես տնօրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր