211652_close_icon
views-count1633 դիտում article-date 22:05 26-05-2021

Ուրուգվայցի ֆուտբոլիստը հրաշքով փրկվել է Բուենոս-Այրեսի հյուրանոցում բռնկված հրդեհի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռենտիստասի» ուրուգվայցի ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Դուարտեն մահից է պրծել՝ Բուենոս-Այրեսի հյուրանոցներից մեկում ծագած հրդեհի ժամանակ, որտեղ նա ինքնամեկուսացման մեջ էր գտնում:
 
21-ամյա խաղացողը ակումբի հետ Արգենտինայի մայրաքաղաք էր ժամանել՝ տեղի «Ռասինգի» հետ Լիբերտադորեսի Գավաթի հանդիպմանը, սակայն իր երկու թիմակիցների հետ միասին կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել և մեկուսացվել հյուրանոցի համարում:
 
Գիշերը ժամը 2-ին Hotel de las Américas հյուրանոցի 11-րդ հարկում՝ Դուարտեի սենյակում, հրդեհ է բռնկվել, և ֆուտբոլիստը՝ կրակից ու ծուխից փախնելով, պատուհանից դուրս է եկել և կանգնել նեղ կառնիզի վրա: Միայն կես ժամ անց են հրշեջները կարողացել նրան կռունկով էվակուացրել:
 
«Միակ բանը, որ հասցրեցի. դա անդրավարտիքը, շապիկն ու բջջային հեռախոս վերցնելն է, դա էլ լույս տալու համար, քանի որ կարճ միացման պատճառով լույս չկար:
 
Բարեբախտաբար, խուճապի չմատնվեցի, կարողացա պատշգամբ դուրս թռնել, և այնտեղ մնալ: Սենյակից սև ծուխ էր հորդում, շատ տաք էր: Այդ կեսը ժամը ինձ մի քանի օր թվաց: Բավական սարսափելի էր իմ համար», պատմել է Դուարտեն:
 
Ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժզննման, որը վնասվածքներ չի հայտնաբերել: Նա շարունակում է կարանտինի տակ մնալ այլ հյուրանոցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր