211652_close_icon
views-count3272 դիտում article-date 20:14 26-05-2021

Մխիթարյանը ապացուցեց, որ անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստ է. Football.Kulichki

Ռուսական Football.Kulichki.Net մարզական հայտնի կայքը ներկայացրել է Իտալիայի այս առաջնության խորհրդանշական հավաքականի իր վարկածը:
 
Խորհրդանշական հավաքականում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
 
«Աշխարհի ամենահայտնի հայ ֆուտբոլիստը վերակենդանացրեց իր կարիերան Ա սերիայում և ևս մեկ անգամ բոլորին ապացուցեց, որ անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստ է, որն ամեն ինչի ընդունակ է:
 
Հենրիխը երբեմն գրեթե միայնակ «Ռոմային» առաջ էր տանում, ինչը թույլ տվեց հռոմեական ակումբին զբաղեցնել 7-րդ տեղը և եվրագավաթների ուղեգիր նվաճել: Միգուցե Մխիթարյանը իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց:
 
Հայ ֆուտբոլիստը խփեց 13 գոլ, ինչը տպավորիչ է և 10 գոլային փոխանցում է կատարել: Եթե Հենրիխն իսկապես որոշել է մնալ «Ռոմայում», ապա նույն Ժոզե Մոուրինյոյի բախտն արտակարգ բերել, քանի որ նման վարպետի հետ թիմը հաստատ երբեք դուրս չի մնա եվրագավաթային գոտուց», գրել է կայքը:

Նմանատիպ նյութեր