211652_close_icon
views-count51178 դիտում article-date 12:00 26-05-2021

Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցը Ճամբարակի ավագ դպրոցի բակում «ՈՒԱԶ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12։50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած «ՈՒԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Ճամբարակի բնակիչ՝ 81-ամյա Գալինա Դավիդյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր.օրի-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել ք  քրեական գործ, քանի որ որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ Հարուցված քրեական գործն էլ փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Սարգսյանն աշխատում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-էլեկտրամոնտյոր։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Ղուկասյանի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր