1777 դիտում
11:28 26-05-2021
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ, իսկ կլինկերի 1 տոննայի ներմուծման համար՝ 2 հազար դրամ պետական տուրք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 «կողմ», 7 «դեմ», 3 «ձեռնպահ» ձայներ:
Նախագծի նպատակն է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ներմուծվող ցեմենտի և տեղական արտադրության ցեմենտի միջև, պաշտպանել ներքին շուկան՝ տեղական երկու արտադրողին:
Ցեմենտի տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարության նախաձեռնությամբ՝ ԱԺ-ն 2019-ի հունիսին ընդունել էր ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծ: Սակայն այդ մեխանիզմը պահպանվել էր մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Կառավարությունը օգտագործել էր ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, որոնց ժամկետն ավարտվում է հունիսի 8-ին:

Նմանատիպ նյութեր
2898 դիտում
13:09 13-02-2020
Ի՞նչ տվեց տուրքը. Իրանից ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են, եռակի աճել են կլինկերի ծավալները
2695 դիտում
11:34 25-03-2020
Ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը երկարաձգելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը