211652_close_icon
views-count2048 դիտում article-date 22:04 25-05-2021

Էդեն Ազարը կարող է տեղափոխվել «Ռոմա», եթե Հենրիխ Մխիթարյանը չմնա թիմում

«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է ամռանը հեռանալ թիմից:
 
«Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել և այդ մասին հայտարարել մինչև Եվրո-2020-ի մեկնարկը, և Ազարի վարձակալությունը տարբերակներից մեկն է, հատկապես, եթե թիմից հեռանա Հենրիխ Մխիթարյանը:
 
Եթե կողմերը գործարքն իրականացնեն, «Ռեալը» բելգիացու 15 միլիոն եվրոյանոց աշխատավարձի մի մասը կփոխհատուցի, և վերջնական հաշվով «Ռոման» Ազարին կվճարի տարեկան 4 մլն եվրո:
 
Նշվում է, որ մի քանի տարի առաջ Ազարը ցանկություն էր հայտնել խաղալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, որն այս մրցաշրջանում ղեկավարելու է «Ռոման»:
 
Իսպանիայի վերջին առաջնությունում Ազարը մասնակցել էր 14 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր