211652_close_icon
views-count1999 դիտում article-date 20:51 25-05-2021

Լևոն Պաչաջյան. Խոսել եմ Հենոյի հետ, հիասթափություն չկա

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի հայտացուցակում թիմի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Երեկ եմ խոսել Հենոյի հետ…

Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որը ուզում էի հասկանալ մեր զրույցից, հիասթափություն կա՞ իր մոտ, թե ոչ: Չկա ու չի կարող լինել:

Միայն պարզաբանելու և բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է սա ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը:

Եվս մեկ անգամ հավելեմ, որ մեծ հույսեր ունեմ՝ ապագայում Հավաքականի ավագը իր տեղում կլինի»,- գրել է Պաչաջյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր