211652_close_icon
views-count116425 դիտում article-date 17:38 25-05-2021

Էջմիածնում՝ մշակույթի տան հանդերձարանում, հայտնաբերվել է ոստիկանության 32-ամյա ծառայողի՝ հրազենային վնասվածքով դի. ժամանել է ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալը

Այսօր՝ մայիսի 25-ին,  ինքնասպանության դեպք  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:10-ի սահմանններում  Էջմիածնի շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածնի մշակույթի պալատ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ  ոստիկանության պետի   առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը և ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Բարոյանը:

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ,  32-ամյա Արմեն Հ.-ն Մաշտոցի փողոցի թիվ 75 հասցեում գործող Վաղարաշապտի մշակույթի տան առաջին հարկի հանդերձարանում իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից ինքնասպանություն է գործել:

 Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Հ.-ն աշխատում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակում, կոչումով ավագ սերժանտ էր:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր