211652_close_icon
views-count1946 դիտում article-date 18:49 25-05-2021

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի  Հանրապետության  ԱԺ  նախագահ  Արթուր  Թովմասյանը  մայիսի 25-ին   հանդես  է եկել  հայտարարությամբ,   որում ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին  մասի  համաձայն`  հայտարարում եմ,  որ  Արցախի Հանրապետության  Հաշվեքննիչ պալատի նախագահ  Վահրամ Բաղդասարյանը  մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ  մասի  համաձայն,  եթե  հրաժարականի  հրապարակումից  հետո՝ մեկ  շաբաթվա ընթացքում,  պաշտոնատար անձը գրավոր  դիմումով  հետ  է վերցնում  հրաժարականի  մասին իր  դիմումը, ապա  Ազգային ժողովի նախագահն  այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,  եթե հետ  չի վերցնում  հրաժարականի մասին իր դիմումը, ապա  նրա լիազորությունների դադարման  մասին կազմվում է արձանագրություն, որը  ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի  նախագահը: 

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Նմանատիպ նյութեր