211652_close_icon
views-count1732 դիտում article-date 18:38 24-05-2021

«Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ չի ընդգրկվել Իսպանիայի հավաքականի հայտացուցակում՝ Եվրո-2020-ի համար

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջիկա առաջնությանը:

Հայտացուցակում տեղ չի գրավել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը: Ուշագրավ է, որ Լուիս Էնրիկեն վերջնական հայտացուցակում չի ընդգրկել«Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստի:

Դարպասապահներ ՝ Ունաի Սիմոն, Դավիդ Դե Խեա, Ռոբերտ Սանչես:

Պաշտպաններ՝ Խոսե Լուիս Գայա, Ժորդի Ալբա, Պաու Տորես, Էմերիկ Լապորտ, Էրիկ Գարսիա, Դիեգո Լյորենտե, Սեզար Ասպիլիկուետա, Մարկոս ​​Լյորենտե:

Կիսապաշտպաններ ՝ Սերխիո Բուսկետս, Ռոդրի, Պեդրի, Տիագո Ալկանտարա, Կոկե, Ֆաբիան Ռուիս:

Հարձակվողներ ՝ Դանի Օլմո, Միկել Օյարսաբալ, Ալվարո Մորատա, Ջերար Մորենո, Ֆեռան Տորես, Ադամա Տրաորե, Պաբլո Սարաբիա:

Եվրո -2020-ին Իսպանիան կխաղա E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սլովակիայի, Շվեդիայի և Լեհաստանի հավաքականները:

Նմանատիպ նյութեր