211652_close_icon
views-count1561 դիտում article-date 18:01 24-05-2021

ԱՀ ներքին գործերի նախարարն ընդունել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների և պարգևատրել

Այսօր՝ մայիսի 24-ին,  ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների և պարգևատրել:

Նախարարը կարևորել է չորրորդ իշխանության դերակատարումը երկրի կայունության և զարգացման գործում, իր և նախարարության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ՆԳՆ կառուցվածքում գործող երկու ծառայությունների՝ ԱԻ պետական ծառայության և ոստիկանության գործունեությունն ակտիվորեն լուսաբանելու համար:

Հատկապես պատերազմի օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին համակարգի ծառայողները:

Հանդիպմանը ՆԳ նախարարը պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին:
Կարեն Սարգսյանը նշել է, որ համագործակցության համար նախարարությունը բաց է բոլոր լրատվամիջոցների առաջ՝ առանց բացառության:

Երեկ՝ մայիսի 23-ին, Արցախի լրագրողների օրն էր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր