211652_close_icon
views-count1276 դիտում article-date 16:49 24-05-2021

Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ. ՄԻՊ

Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում կենդանի մարդկանց: Նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:

Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով նաև ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին:

Ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին պատմող ռադիոհաղորդումը հեռարձակվել է Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով:

Նմանատիպ նյութեր