1041 դիտում
13:03 24-05-2021
Փոխնախարարը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը, մասնավորապես, կարևորել է Հայաստանի և Արցախի հարցով ԵԽԽՎ վերջին բանաձևը, որում, ի թիվս մարդու իրավունքների խախտման խնդիրների, առանձին բարձրացվել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը:
Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև 10 թանգարան (8-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր)` շուրջ 20 հազար ցուցանմուշներով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընդ որում` ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշակութային կոթողները թիրախավորվել և գնդակոծվել են:
Արա Խզմալյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տիրապետության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հակահայ քաղաքականությունը և հայկական ժառանգության թիրախավորված ոչնչացումը:
Նախարարի տեղակալը փաստել է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության առկա վիճակը գնահատելու նպատակով մշտադիտարկման այցերի, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առաջարկությունների առումով:
«Ամենախոսուն դեպքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մոնիթորինգային առաքելության մերժումն էր: Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի անդամակցում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին (ICOMOS), որն անհնար է դարձնում համագործակցությունը նաև մասնագիտական հարթակում»,- ընդգծել է նա և հավելել, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը չի վերաբերում սոսկ հայկական մշակույթին, քանի որ ի դեմս հայկական մշակութային ժառանգության՝ գործ ունենք համաեվրոպական քրիստոնեական արժեքների հետ, և այդ համատեքստում հայկական հետքի ոչնչացումը սպառնում է նաև համաեվրոպական մշակութային ժառանգությանը:
Արա Խզմալյանը հատուկ նշել է, որ հայկական կողմը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում ակնկալում է եվրոպացի գործընկերների գործուն աջակցությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համացանցում հասանելի տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանում շարունակվում է հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումներից են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի վերափոխման աշխատանքները, Դադիվանքը որպես ոչ հայկական եկեղեցի ներկայացնելու փորձերը:
Եվրոպացի պատվիրակները նշել են, որ զեկույց է պատրաստվում պատերազմի հետևանքների մասին, որը սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում ներկայացվելու է ԵԽԽՎ բոլոր 47 անդամ երկրների պատգամավորներին: Զեկույցի պատրաստման նպատակով ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին պատրաստվում է այցելել նաև Ադրբեջան: Նա մտահոգիչ է համարել, որ Արցախ այցելելու հնարավորություն չի ունեցել:
Արա Խզմալյանն իր հերթին նշել է, որ ԵԽԽՎ պատվիրակության, ինչպես նաև միջազգային այլ պատվիրակությունների՝ Արցախ կատարելիք այցի հետ կապված, հայկական կողմը մշտապես կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել:

Նմանատիպ նյութեր
38296 դիտում
23:12 07-07-2018
Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում. ՀՅԴ-ի հայտարարությունը
72256 դիտում
17:48 10-09-2019
Կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
469 դիտում
15:50 23-04-2024
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով
304 դիտում
15:31 23-04-2024
Ես հրաժարական չեմ տալիս, մարդիկ ասում են՝ մեզ անտե՞ր ես թողնում․ Կիրանցի վարչական ղեկավար