211652_close_icon
views-count1304 դիտում article-date 11:14 24-05-2021

Մայիսի 4-ից դադարեցված զինծառայությունների աճյունների որոնման աշխատանքները վերսկսվել են

Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Նշենք, որ աշխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Նմանատիպ նյութեր