211652_close_icon
views-count985 դիտում article-date 10:48 24-05-2021

Կալիֆոռնիայում գրեթե 150 մարդ է ձերբակալվել զանգվածային միջոցառումների արգելքի խախտման համար. CBS

Միացյալ Նահանգների Հանթինգթոն Բիչ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) ոստիկանությունը մայիսի լույս 23-ի գիշերը 149 մարդ Է ձերբակալել այն սահմանափակումների խախտման համար, որնք մտցվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այդ ասին հայտնել Է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրավակարգի մարմինների տվյալներով՝ խոսքը վերաբեում Է այն երեկույթին, որը Հանթինգթոն Բիչում կազմակերպել Է TikTok սոցիալական ցանցի միջոով:

Սոցցանցի՝Էդրիան անունով օգտատիրոջ ծննդյան օրը նշելու կոչին արձագանքել Է ընդամենը 2,5 հազար մարդ, որոնք սկսել են հավաքվել դեռ մայիսի 21-ին:

Ոստիկանությունը միջոցառումը հայտարարել Է անօրինական եւ բազմիցս փորձել Է հավաքվածներին համոզել ցրվելու, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսով վարակման վտանգը: Ի վերջո ոստիկաններն ստիպված են եղել ձերբակալելու 121 չափահասի եւ 28 դեռահասի:

Նրանց առաջադրվել են ոստիկանությանը չհնազանդվելու, վանդալիզմի, հրավառության եւ պարետային ժամի արգելքի խախտման մեղադանքներ: Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 33,11 միլիոն դեպք, մահացել Է 589 891 մարդ:

Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբղաղեցնում Է աշխարհում առաջին տեղը: ԱՄՆ-ում կատարվել Է 285,026 միլիոն պատվաստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր