211652_close_icon
views-count2551 դիտում article-date 10:03 24-05-2021

Կոնգոյում հրաբուխ է ժայթքել․ կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Նյիրագոնգո հրաբուխը ժայթքել է, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ։

Այդ մասին հայտնում է տեղի Actualite պորտալը։

Նշվում է, որ աղետի հետևանքով 9 մարդ զոհվել է տարհանման ժամանակ տեղի ունեցած ավտովթարների հետևանքով։

Զոհերից 4-ը բանտարկյալներ են եղել, ովքեր փորձել են ժայթքման պահին փախուստի դիմել։ Մյուս 2 զոհերի մահվան պատճառը հայտնի չէ։

Ժայթքումը մեծ վնաս է հասցրել Գոմա քաղաքի արվարձաններին։ Հոսող լավան կանգ է առել օդանավակայանից ուղիղ 50 մետր հեռավորության վրա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր