211652_close_icon
views-count3791 դիտում article-date 21:29 23-05-2021

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության մինչև 72 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը հռչակվեց չեմպիոն:
 
Եզրափակիչում Մալխասը 6:0 հաշվով ջախջախեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկին:
 
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր